Լուրեր

Կառավարությունում տեղի է ունեցել քննարկում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում իրականացվելիք աուդիտի վերաբերյալ11.08.2015

Կառավարությունում տեղի է ունեցել քննարկում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում իրականացվելիք աուդիտի վերաբերյալ

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացվելիք աուդիտի, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից էներգետիկ համակարգում սահմանված սակագների հիմնավորվածության և հնարավոր բարելավման մասին միջազգային խորհրդատվական ծառայություն մատուցող ընկերություններին ուղարկված հրավեր-առաջարկների արդյունքների վերաբերյալ: ՀՀ... ավելին →

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպանի հետ07.08.2015

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպանի հետ

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Հորբախին (նստավայրը՝ Թբիլիսի), ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպան Հորբախին պաշտոնավարման ընթացքում հայ-նիդերլանդական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ներդրված ջանքերի և կատարած աշխատանքի համար: Վարչապետը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է առավել ակտիվացնել քաղաքական,... ավելին →

Կիսամյակի արդյունքները լավատեսություն են ներշնչում06.08.2015

Կիսամյակի արդյունքները լավատեսություն են ներշնչում

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստի սկզբում, տեղեկացնելով, որ Ազգային վիճծառայությունը հրապարակել է երկրի տնտեսության աշխատանքի վեց ամսվա արդյունքները, վարչապետը խոսքը տվել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին՝ ներկայացնելու դրանք: Վաչե Գաբրիելյան - Պարոն վարչապետ, ԱՎԾ-ի ամփոփումը ցույց է տալիս, որ 2015 թվականի առաջին 6 ամիսների համար տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4,2 տոկոս, այսինքն՝ մենք ունենք տնտեսական աճ,... ավելին →

Կառավարությունում քննարկվել են ավիացիայի ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր05.08.2015

Կառավարությունում քննարկվել են ավիացիայի ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել քննարկում՝ Հայաստանի ավիացիայի ոլորտի բարեփոխումների ընթացքի և հեռանկարների վերաբերյալ, որին մասնակցել են միջազգային դնոր կազմակերպությունների՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի երևանյան գրասենյակների, ինչպես նաև «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի և պատկան գերատեսչությունների ներկայացուցիչները: ... ավելին →

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանի հետ04.08.2015

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոյին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Վարչապետը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում դեսպան Սուխորենկոյի կատարած աշխատանքը հայ-բելառուսական հարաբերությունների սերտացման գործում և շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար: Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարևորում է Բելառուսի հետ... ավելին →

Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպանին03.08.2015

Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպանին

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը օգոստոսի 3-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: Ողջունելով նորանշանակ դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան նշանակման առթիվ եւ մաղթել արգասաբեր գործունեություն Հայաստանում: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում ավելի կամրապնդվեն հայ-գերմանական հարաբերությունները, հատկապես միջխորհրդարանական կապերը: Նա նշել է, որ... ավելին →