Լուրեր

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը19.02.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, ովքեր Հայաստան են ժամանել ԱՄՆ-ից Աֆղանստան ճանապարհին: Կոնգրեսականների պատվին տրված ընթրիքի ժամանակ Սերժ Սարգսյանը նշել է, որ մեծապես կարևորում է ակտիվ շփումները ԱՄՆ կոնգրեսում Հայաստանի բարեկամների հետ, որոնց աջակցությունը տարիներ շարունակ էական նշանակություն է ունեցել Հայաստանում ժողովրդավարության կայացման և ամրապնդման, ինչպես նաև մեր տարածաշրջանում կայունության պահպանման գործում: «Օգտվելով այս պատեհ... ավելին →

ՀՀԿ-ի նպատակն է հասարակության կարծիքն արտահայտող նախընտրական ծրագրի կազմումը19.02.2012

ՀՀԿ-ի նպատակն է հասարակության կարծիքն արտահայտող նախընտրական ծրագրի կազմումը

Հայաստանի հանրապետական կուսակցության նպատակն է կազմել այնպիսի նախընտրական ծրագիր, որը կարտահայտի ՀՀԿ շարքային անդամների և բնակչության կարծիքը: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը` Գավառում և Մարտունիում կուսակցության տեղի ներկայացուցիչների, հասարակական ակտիվ զանգվածի և մտավորականության հետ ՀՀԿ նախընտրական ծրագրի քննարկումների ժամանակ: «Այս հանդիպումներն ունեն մեկ նպատակ: ՀՀԿ նախընտրական ծրագիրը պետք է մշակվի` հաշվի առնելով կուսակցության... ավելին →

Մուտքը` գրքով18.02.2012

Մուտքը` գրքով

Փետրվարի 16, 17, և 18 - ին ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Երևան քաղաքի և մարզերի մշակութային օջախներում կազմակերպվեց ՚Մուտքը գրքովՙ խորագիրը կրող հրաշալի միջոցառում, որի հիմնական նպատակն էր հավաքված գրքերը ուղարկել սահմանամերձ գյուղերի գրադարաններ: Միջոցառմանը ակտիվ մասնակցություն ունեցավ ՀՀԿ կանանց խորհուրդը, ինչպես Երևանում այնպես էլ Արտաշատի, Գորիսի, Վանաձորի և Գյումրիի կանանց խորհուրդները: ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Հ. Նաղդալյանի գլխավորությամբ... ավելին →

Աշտարակցիների հետ քննարկվել են արդյունաբերության, առողջապահության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում ՀՀԿ նախընտրական ծրագրի դրույթները18.02.2012

Աշտարակցիների հետ քննարկվել են արդյունաբերության, առողջապահության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում ՀՀԿ նախընտրական ծրագրի դրույթները

Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի վերաբերյալ քննարկումները ՀՀ վարչապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ այսօր անցկացվել են Աշտարակում` կուսակցության տեղի ներկայացուցիչների, հասարակական ակտիվ զանգվածի և մտավորականության հետ: Տիգրան Սարգսյանը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել քաղաքացիներին մտահոգող խնդիրները, հարցերն ու առաջարկությունները, որոնք պետք է արտացոլվեն ՀՀԿ նախընտրական ծրագրում: Նրա խոսքով` առաջիկա հինգ տարիների ընթացքում ՀՀԿ-ի... ավելին →

ՀՀ ԱԺ փոխնախագահ. «Արցախյան խնդիրն ունի մեկ լուծում. դա Արցախի պետության միջազգային ճանաչումն է»17.02.2012

ՀՀ ԱԺ փոխնախագահ. «Արցախյան խնդիրն ունի մեկ լուծում. դա Արցախի պետության միջազգային ճանաչումն է»

Այսօր Ստեփանակերտում մեկնարկել է «ԼՂՀ անկախության 20-ամյակը. իրողություններ եւ հեռանկարներ» միջազգային գիտաժողովը` նվիրված ԼՂՀ հռչակման 20-ամյակին: Գիտաժողովին ելույթներով հանդես են եկել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, այլք: ՀՀ ԱԺ փոխնախագահը ողջունել է գիտաժողովի մասնակիցներին` մասնավորապես նշելով, որ Արցախի Հանրապետության... ավելին →

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին16.02.2012

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Նախագահը շնորհավորել է Անդրեյ Սորոկինին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ հույս հայտնելով, որ իր գործունեությամբ նա կնպաստի ԵԱՀԿ-ի շրջանակներում մեր երկրի համագործակցության ընդլայնմանն ու հարաբերությունների առավել ամրապնդմանը: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարը վստահեցրել է, որ... ավելին →