Լուրեր

Իշխանության` ընտրապայքարի դուրս եկած ուժերի դեմ հնչեցվող շանտաժն ու գործադրվող միջոցները, ավտորիտար ռեժիմին հատուկ մեթոդներ են․ Աբրահամյան

29.04.2026

 ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Իշխանության` ընտրապայքարի դուրս եկած ուժերի դեմ հնչեցվող շանտաժն ու գործադրվող միջոցները, ավտորիտար ռեժիմին հատուկ մեթոդներ են:
 
Այն ուժերը, որոնք չեն գիտակցում, որ մեր երկրում, դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանսեր պարզապես չունեն:
 
Հաջողությունը ոչ թե արդարանալու, իջեցված խաղի կանոններին հարմարվելու և «զոհի» կարգավիճակում իշխանության հերթական քայլին սպասելու մեջ է, այլ նախաձեռնողականությունը վերցնելու ու ոչ ստանդարտ քայլերով առաջ շարժվելու կամքի և հետևողականության»:
 

← Վերադառնալ ցուցակին