Լուրեր

Մայր Աթոռի ստվերի դեմ կռիվ տվող ռեժիմն ու դրա սպասարկուները միայն իրենց արժեքային թշվառությունն ու բովանդակային սնանկությունն են ի ցույց դնում․ Աբրահամյան

25.04.2026

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մայր Աթոռի ստվերի դեմ կռիվ տվող ռեժիմն ու դրա սպասարկուները միայն իրենց արժեքային թշվառությունն ու բովանդակային սնանկությունն են ի ցույց դնում։
Կառավարությունները, պաշտոններն ու փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ։
 
Պնդերեսության, անամոթության և անողնաշարության հարցում իշխանական վերնախավում, իհարկե, մեծ մրցակցություն կա, բայց, միևնույն է, բարոյական պատասխանատվությանը դեմ առ դեմ կանգնելն ավելի բարդ է լինելու, քան իրավականին»։

← Վերադառնալ ցուցակին