Լուրեր

Միջազգայի տեղեկատվական հոսքերում անորոշություններն ու հակասությունները շատ են․ Զաքարյան

21.04.2026

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 «Այս պահին, քաղաքական աշխարհից լավ սպասելիքն այն է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանագիր ստորագրելու և հրադադարի ավարտից հետո (ապրիլի 22)՝ ռազմական գործողությունները չվերսկսելու հավանականություն կա:
 
Միջազգայի տեղեկատվական հոսքերում անորոշություններն ու հակասությունները շատ են և դժվար է ասել, թե կողմերն ինչ զիջումների են գնացել կամ գնալու՝ հնարավոր պայմանագրի հասնելու համար: Ակնհայտ է միայն, որ ռազմական գործողությունների վերսկսումն ավելի կորստաբեր է լինելու:
 
Պատերազմ, որի վրա «ձեռքերը տաքացնողները», որի արդյունքներից կախված՝ սեփական թաքնված շահերը պլանավորողներն ու ռեգիոնալ նոր իրավիճակից ակնկալիք ունեցողները շատ են՝, բայց անմիջական տուժողները՝ քիչ: Պատերազմ, որտեղ հաղթողներ, որպես այդպիսին՝ չեղան ու երևի չլինեն»:

← Վերադառնալ ցուցակին