Լուրեր
Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը գիշերը կրկին վարարել էին․ Աշոտյան
20.04.2026
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը գիշերը կրկին վարարել էին։
Չգիտեմ, թե որքան փող է ծախսվում երկրորդ նախագահի թիմի կողմից նման թափոնների շահագործման վրա, սակայն ակնհայտ է, որ այդ փողը աշխատում է հենց Ռոբերտ Քոչարյանի դեմ։
Մեծ խելք պետք չէ հասկանալու համար, որ ինչքան նման կոյուղատարներով թիրախավորեք Հանրապետականին, Սերժ Սարգսյանին, ինձ եւ իմ ընկերներին, այդքան մեր պատասխանը լինելու է ուղղված հենց Ռոբերտ Քոչարյանին։
Չէ՞ որ երբ մեկի շունը վրադ հաչում է կամ փորձում կծել, ապա դրա պատասխանատուն այդ չորքոտանիները չեն, այլ շան տերը, հատկապես, երբ անձամբ է խրախուսում նման դվարնյագաների»։
