Լուրեր

Քանի քվեարկության օրը մոտենում է, իշխանության բառապաշարն առավել խայտառակ դրսևորումներ է ստանալու․ Աբրահամյան

18.04.2026

 ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 «Քանի քվեարկության օրը մոտենում է, իշխանության բառապաշարն առավել խայտառակ դրսևորումներ է ստանալու, իսկ գործողությունները՝ դառնալու են ավելի ագրեսիվ։
 
Այսօր ՔԿՀ-ում առիթ ունեցա զրուցելու «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի հետ, ով այսօր բանտում է, որովհետև իշխանությունը փորձում է զոռբայությամբ վերընտրվել, իսկ այդ ճանապարհին հնարավոր բոլոր «խոչընդոտները» հեռացվում են։
 
Քանի դեռ իշխանությունը չի բախվել միասնական բռունցքի, փորձելու է կոտրել հանրային-քաղաքական դիմադրությունը և ապահովել իր քաղաքական երկարակեցությունը»։

← Վերադառնալ ցուցակին