Լուրեր

Սմբատ Լպուտյանը ոչ միայն հրաշալի հայ է, հռչակավոր շախմատիստ եւ ազնվագույն մարդ․ Աշոտյան

18.04.2026

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Սմբատ Լպուտյանը ոչ միայն հրաշալի հայ է, հռչակավոր շախմատիստ եւ ազնվագույն մարդ։
Նա նաեւ Հայաստանն աշխարհում բռենդավորած «Շախմատը դպրոցում» նախաձեռնության առաքյալն է։  
 
2013 թվականին Համաշխարհային կրթական գագաթաժողովում պատիվ եմ ունեցել ներկայացնել ծրագիրը միջազգային հանրությանը՝ Սմբատ Լպուտյանի հետ միասին եւ իր օգնությամբ։ 
 
Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան»։

← Վերադառնալ ցուցակին