Լուրեր

Ըստ էության, սա Իրանի երկրորդ հաղթանակն է․ Դանիելյան

17.04.2026

 ՀՀԿ ԳՄ անդամ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Ռազմական գործողությունների ընթացքում ձևավորված էական առավելությունը Իրանի օգտին ստեղծեց նոր իրողություն, որի պայմաններում հրադադարի հաստատումը դարձավ օբյեկտիվորեն անխուսափելի։ Սա վկայում է ոչ միայն իրավիճակային հաջողության, այլև ռազմավարական հաշվարկի արդյունավետության մասին։
 
Հետագա փուլում Թեհրանը կարողացավ այդ արդյունքը համակարգված կերպով տեղափոխել դիվանագիտական հարթակ՝ հասնելով իր առաջնային պահանջի քաղաքական ամրագրմանը՝ Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցմանը։
 
 Արդյունքում ձևավորվեց երկակի ձեռքբերում․
ռազմական առավելությունը վերափոխվեց ինստիտուցիոնալացված քաղաքական արդյունքի, ինչը էապես ուժեղացնում է Իրանի դիրքերն ու ազդեցությունը տարածաշրջանային ուժային բալանսում։
Ըստ էության, սա Իրանի երկրորդ հաղթանակն է՝ արդեն դիվանագիտական դաշտում»։

← Վերադառնալ ցուցակին