Լուրեր

Այս ամենի մեջ կա մի շերտ, որին թույլատրվում է ուրախանալ․ Դերզյան

14.04.2026

 ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Раздевайтесь!....
Դպրոցական Դավիթի կալանավորում, մանկահասակ երեխայի/երեխաների մոր բերման ենթարկելու գործընթաց, հայհոյանք, ծեծ, դատարանում Արմեն Գրիգորյանի մահը..․
Այս ամենի մեջ կա մի շերտ, որին թույլատրվում է ուրախանալ: ՔՊ անդամներից մինչև տարատեսակ աջակիցներ: Խնդիրը քաղաքական չէ:
Ես 2012 թվականից հանդիսացել եմ նախկին իշխանության անդամ: 6 տարի, ինչ ՀՀԿ-ն իշխանության էր/2012-2018 իմ հաշվարկով/  երբեք չեմ տեսել, որ կուսակիցներս հրճվեն մեկի հետ կապված որևէ երևույթով: Ասեմ ավելին, Էլեկտրիկ Երևանի ժամանակ անգամ ընկերներով գնացել էինք Բաղրամյան մեր ընկերներին տեսնելու, ջուր ու հաց կիսելու, անգամ երբ քաղաքական առումով տարբեր տեղեր էինք:
 
Կյանքում կան արժեքներ, որոնք չի կարելի անտեսել: Իրավական հարցերն էլ ապացուցված/չապացուցված հասուն, դաստիարակված և նորմալ շրջապատ տեսած մարդկանց մոտ պետք է առնվազն կարմիր գծեր առաջացնեն: Այսօր դա չկա: Մեկը կարող է իր ասածի համար կալանավորվել  ու բանտում մահանալ, մյուսը ոչ միայն չի կալանավորվում, այլ նաև հանդիպում է առաջին դեմքերի հետ, իսկ որոշ դեպքերում առաջադրվում տարբեր պաշտոնների:
 
Շուտով կլրանա 8 տարին  ինչ իշխող ուժի ներկայացուցիչ չենք, բայց լավագույն դեպքում ինձ, կամ ընկերներիս կարող են մեղադրել որոշ հարցերում սուր, խիստ, կամ խիստ սուբյեկտիվ լինելու մեջ, ինչը ես կընդունեմ, բայց մենք երբեք չենք իջել այն մակարդակին, որից այն կողմ պարզապես հատակ չկա..:
Իշխանափոխության իրական արդյունքը իմ համար տեսանելի կլինի, եթե այդ երևույթը վերանա: Ոչ թե այդ խմբերը դառնան արդեն այս կամ այն նոր իշխանության շները/թող ինձ ներեն կենդանասերները հավատարիմ կենդանիների հետ համեմատելու համար դրանց:  
Թերևս այս ամենը շատ լավ ներկայացվում է ֆրանսիական «Խաղալիք» կինոկատակերգության մեջ.
 
— Раздевайтесь!
— Пардон?
— Раздевайтесь, обойдете редакцию голым. Увидим, развлечет ли это сотрудников!...Что это с вами, что вы делаете?
— Раздеваюсь, господин президент...
— Вы, стало быть, способны остаться совсем голым и в таком виде обойти редакцию?!
— Но ведь Вы мне велели, господин президент!
— Так кто же из нас хуже, Блинак, кто чудовище? — я, приказавший скинуть вам брюки, или вы, готовый оголить свой зад?!
— Не знаю..
— Вот в этом-то и сложность.  
 Раздевайтесь!...»։

← Վերադառնալ ցուցակին