Լուրեր
Նաեւ Օրբանի ձեռքերին է Գուրգեն Մարգարյանի արյան պատասխանատվությունը․ Աշոտյան
13.04.2026
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Չգիտեմ, թե ինչպիսին կլինի Հունգարիան Օրբանից հետո։ Ամենաջերմ վերաբերմունքն ունեմ հունգար ժողովրդի հանդեպ։
Բայց նաեւ Օրբանի ձեռքերին է Գուրգեն Մարգարյանի արյան պատասխանատվությունը։
Օրբանը մարդասպանավաճառ էր։
Ուստի կարող ենք ասել, որ պատմական արդարությունը մասամբ վերականգնվեց։
Մնաց բուն մարդասպանը…»։
