Լուրեր

Պղծության, վանդալիզմի և հանցագործության պիտակը վաղուց փակցված է Ադրբեջանի պետության դեմքին. Աբրահամյան

13.04.2026

 ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

 
«Ադրբեջանցիների իրականացրած ցեղասպան քաղաքականությունը ենթադրում է նաև հայկական հետքի նկատմամբ դաժան պատերազմ, որի վերջին դրսևորումը Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնահատակ ոչնչացումն է։
 
Պղծության, վանդալիզմի և հանցագործության պիտակը վաղուց փակցված է Ադրբեջանի պետության դեմքին. այլ բան է, թե հայկական պետության պայքարն ինչպիսին պետք է լինի։
 
Մինչ Բաքվից համատարած ադրբեջանական են հռչակում Հայաստանի տարբեր բնակավայրերը, մշակույթն ու կոթողները, ՀՀ մորթապաշտ և թուլամորթ իշխանությունը լռում է ու դրանով ճանապարհ բացում ադրբեջանական ոճրագործությանը և կեղծիքների» ։

← Վերադառնալ ցուցակին