Լուրեր
Ի՞նչ խոստում կարող է տալ մի իշխանություն, որի ութ տարվա գործունեության հիմքում սուտն ու կեղծիքն են․ Աբրահամյան
09.04.2026
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
«Իշխանության գլխավոր ասելիքն ու անելիքն այս ընտրական փուլում ինքնարդարացումն ու հակառակորդների վարկաբեկումն է։
Ի՞նչ խոստում կարող է տալ մի իշխանություն, որի ութ տարվա գործունեության հիմքում սուտն ու կեղծիքն են, պատերազմներն ու պարտությունները, զոհերն ու ավերածությունները:
Դրա համար էլ ողջ ջանքերը ուղղված են ընդդիմադիր ուժերին ու գործիչներին լկտիության, վիրավորանքի և զրպարտության միջոցով հարձակումների ենթարկելուն»։
