Լուրեր
Նիկոլ,դե տղա՞ ես՝ վերադարձիր Սերժ Սարգսյանի բանակցային կետին․ Շարմազանով
08.04.2026
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլ,դե տղա՞ ես՝ վերադարձիր Սերժ Սարգսյանի բանակցային կետին։
2019-ի ապրիլի 8-ին Նիկոլը գլուխ էր գովում,որ բանակցությունը սկսել է ոչ թե Սերժ Սարգսյանի,այլ իր սեփական կետից։
Նույն օրն էլ զգուշացրել եմ,որ նման մոտեցումը «հղի է անցանկալի հետեւանքնեդով»։
Այն ժամանակ դրա մասին բացի ՀՀԿ-ից ու մի քանի այլ գործիչներից ոչ մեկ չխոսեց։
Իսկ հետեւանքները ոչ միայն անցանկալի էին,այլ՝ ողբերգական։
Նիկոլն է հանձնել Արցախը ու դա մոռացողը ՝ուրանում է Եռաբլուրը։
Նիկոլ ընտրելով՝ ընտրում եք Ալիեւի նարատիվներ տարածողին»։

