Լուրեր

Ինչ է նշանակում Հանրապետական կուսակցություն այսօր․ Աշոտյան

07.04.2026

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Մեր Կուսակցությունը ծնվել է պայքարից , եւ քանի այդ պայքարը, նրա նպատակները կան՝ մենք լինելու ենք, մենք պարտավոր ենք լինել։ 
8 տարի է, ինչ փորձում են թաղել մեզ, եւ ամեն անգամ մենք ապացուցում ենք, որ կանք։
 
Քանզի մարդիկ կարող են գալ եւ գնալ, նրանք անցողիկ են։ Բայց արժեքները ՝ երբեք։
Որովհետև Հանրապետական կուսակցությունը անհատների հավաքածու չէ։ Այն իշխանության մեքենա չէ։ Այն գաղափար է։
Այն գաղափարն է, որ Հայաստանը կարող է լինել մրցունակ, որ Հայաստանը պետք է լինի ազատ, որ Հայաստանը պարտավոր է լինել ազգային։ 
Այն գաղափարն է, որ պետությունը գոյություն ունի ազգին ծառայելու համար, ոչ թե հակառակը։
 
Ինչ է նշանակում Հանրապետական կուսակցություն այսօր։ 
Ահռելի փորձ առանց կոռուպցիայի։
Հայրենասիրություն առանց դեմագոգիայի։
Ուժ առանց ամբարտավանության»։

← Վերադառնալ ցուցակին