Լուրեր

Բանակը փաստորեն «գիտելիք չունենալու» տեղ է, «ցածրակարգ մարդկանց» տեղ է, ըստ իշխանական պատգամավորի․ Սարոյան

07.04.2026

 ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Պոռոտախոսությունը, իրենց մասին բարձր կարծիք ունենալը այսօրվա իշխանավորների մոտ չափ ու սահման չի ճանաչում: 
Բանակը փաստորեն «գիտելիք չունենալու» տեղ է, «ցածրակարգ մարդկանց» տեղ է, ըստ իշխանական պատգամավորի: 
 
«Իմ տղայի չափ գիտելիք դուք էլ ունենայիք, չէիք ծառայի․ նա բարձրակարգ մարդ է»,- ասել է պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի ղեկավարը: 
Եթե այդպես է, ապա ո՞վ է պահում այս երկրի սահմանը` «գիտելիք չունեցողը՞», ո՞վ է կանգնած դիրքերում՝ գիշերը, ցրտին, ձանն ու անձրևին` «ցածրակարգ մարդի՞կ»: 
Դե որ այդպես է, ինչու՞ եք դատում դասալիքներին, կամ բանակից խուսափողներին, օրենքով մի քրեականացրեք, քանի որ ամեն մարդ ինքը իր համար, իր ծնողի աչքերում «բարձրակարգ» մարդ է, այնպիսի «գիտելիք ունի», որ չի գնում ծառայելու: 
 
Արդեն հասկանալի է, չէ՞, թե որտեղից է գալիս բանակի, անվտանգության ու պետության նկատմամբ պատասխանատվության բացակայությունը»:

← Վերադառնալ ցուցակին