Լուրեր
Խնկարկում և խոհարհում համազգային պայքարի ու հաղթանակների համար զոհված բոլոր հայորդիների հիշատակի առջև․ Զաքարյան
02.04.2026
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«2016թ. ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններ. մեր ժողովրդի վերջին հաղթանակը: Առայժմ:
Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական ագրեսիան չկարողացավ հասնել իր առջև դրված նպատակներին:
1994- 2017թթ-ի համազգային հաղթանակները, արժանապատիվ, խաղաղ և ինքնիշխան զարգացումները՝ չներվեցին մեր ժողովրդին, և 2018 թ-ից մեր երկրի վրա փաթաթվեց պարտությունների, նսեմացման, վախի և կախվածության շղթաները:
10 տարի առաջ, այս չորս օրերին (ապրիլի 2-ից 5-ը), հայկական բանակը կասեցրեց ու հետ մղեց ադրբեջանական ներխուժումներն ու ներխուժման փորձերը՝ բացառությամբ հարավային սահմանագծի փոքր հատվածի: Այդ օրերին, հայ ժողովուրդը որպես հավաքականություն, դրսևորվեց իր լավագույն որակներով: Հաղթական տրամադրություններն ու սեփական երկրի նկատմամբ ունեցած հպարտությունը համակել էր աշխարհի հայությանը:
2016թ. ապրիլյան այդ 4 օրերի ընթացքում մենք կորցրեցինք 75 հայորդի՝ 61 զինծառայող (որոնց կեսը սպաներ են եղել), 12 աշխարհազորային, 2 պահեստազորային:
Խնկարկում և խոհարհում համազգային պայքարի ու հաղթանակների համար զոհված բոլոր հայորդիների հիշատակի առջև» :
