Լուրեր
Ամոթ բռնապետերի բոլոր գործիքներին․ Աշոտյան
01.04.2026
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ավտորիտար ռեժիմների դեմ պայքարի եվրոպական եւ միջազգային փորձը թելադրում է, որ պետք է անվանակոչել եւ ամոթանք տալ ոչ միայն բռնապետերին, այլեւ իրենց սպասարկող, նրանց հրահանգները կատարող, ճնշումների գործիք հանդիսացող անձանց։
Այդ մոտեցումը կոչվում է naming and shaming:
Ուստի այդ գործիքակազմի շրջանակներում հիշեցնում եմ, թե Նիկոլի որ թիկնապահն է եկեղեցում հարվածում 18-ամյա աշակերտ Դավիթ Մինասյանին։
Նրա անունը Մկրտումյան Աշոտ է, ով աշխատել է նաեւ Աննա Հակոբյանի թիկնազորում։
Ամոթ բռնապետերի բոլոր գործիքներին։
Աստված նրանց եւ նրանց երեխաների դեմը բերի իրենց արարքները»։
