Լուրեր

Երիտասարդ քաղաքական բանտարկյալ Դավիթ Մինասյանը Արմավիր քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած՝ կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել հիվանդանոց․ Դանիելյան

01.04.2026

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երիտասարդ քաղաքական բանտարկյալ Դավիթ Մինասյանը Արմավիր քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած՝ կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել հիվանդանոց։
 
Երիտասարդների նկատմամբ նման վերաբերմունքն ու ճչացող անարդարությունը, ընտովի արդարադատության դրսևորումները, հանդիսանում են հիմնական պատճառներից մեկը, որ երիտասարդները լքում են Հայաստանը։
 
Ապագա չտեսնելու պատճառով լուսավոր, կրթված երիտասարդները, որոնք կարող էին դառնալ քաղաքական և հասարակական գործիչներ, դասախոսներ, ինժեներներ, գիտնականներ, բժիշկներ և զինվորականներ, այսօր ստիպված են լքել իրենց հայրենիքը և ապագան փնտրել օտարության մեջ»։

← Վերադառնալ ցուցակին