Լուրեր

Սա իր էությամբ սադրիչ է և կապ չունի, թե նա որտեղ է՝ փողոցում, իր կաբինետում, թե եկեղեցում. Աբրահամյան

29.03.2026

 ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Սա իր էությամբ սադրիչ է և կապ չունի, թե նա որտեղ է՝ փողոցում, իր կաբինետում, թե եկեղեցում։
 
Իր ոգուն համահունչ՝ նաև համակարգ է կառուցել, որտեղ քաղաքական թիմը, ուժայիններն ու «մասսովկան» ապահովում են նրա քմահաճույքները, շատերը՝ սիրով և մեծ բավարարվածությամբ։
 
Նրան Բաքվից ու Անկարայից են հպատակեցրել և խնդիր դրել՝ հպատակեցնել նաև ներսում։ Իսկ նա փորձում է ապացուցել, որ ամեն ինչ իր «կոնտրոլի» տակ է»։

← Վերադառնալ ցուցակին