Լուրեր

Հերիք է նսեմացնես Խորհրդային Հայաստանում կայացած սերնդի դերը․ Շարմազանով

26.03.2026

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Ի՞նչ Ստալին, այ փորձանք…Ստալինն ու՞ ր էր ,երբ Ռ.Պատկանյանը «Վարդապետարան Հայաստանը ազատիւթեան» գործն էր գրում։
Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ, նսեմացնելով հայ ազգային գաղափարախոսությունն ու ազգային նահատակությունը, անամոթաբար մեր հայրենասիրության մոդելի հեղինակ է հռչակում Ստալինին։
Չժխտելով  Ստալինի պատմական դեմք լինելու հանգամանքն ու նրա ծանրակշիռ դերը Երկրորդ աշխարհամարտի հաղթանակում, որն ի դեպ արձանագրել ու բարձր են գնահատտել թե ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտն ու թե Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը,այնուամենայնիվ  նշեմ,որ հայոց հայրենասիրության մոդելը եղել է թե մինչեւ ԽՍՀՄ-ի ստեղծումը եւ թե դրանից հետո։
 
Արդյո՞ք ծանոթ է Փաշինյանը Ռափայել Պատկանյանի,Րաֆֆու,Գարեգին Նժդեհի,Հայկ Ասատրյանի,Հովհաննես Քաջազնունու,Լեւոն Շանթի եւ այլոց աշխատություններին։
Կարծում եմ՝ ոչ։
Կամ եթե նույնիսկ ծանոթ է,ապա չի ընկալել ,քանի որ հակառակ պարագայում դժվար թե նման անգրագետ բան հայտարարեր ԱԺ ամբիոնից։
Իսկ եթե նպատակը եղել է ստվեր գցել ու նսեմացնել Խորհրդային Հայաստանի հայրենասիրության մոդելի վրա,ապա պետք է նշեմ,որ այստեղ եւս թերացել է։
Խորհրդային Հայաստանում 1943-ին բացվեց գիտությունների ազգային ակադեմիան,զարգացավ հայագիտությունը։
Հատորներով  հայագիտական ու պատմագիտական գրականություն էր հրատարակվում։
Բացվեց Սարդարապատի հուշահամալիրը,որը խորհրդանշում էր հայ ժողովրդի 1918-ի մայիսյան փառավոր հաղթանակը զավթիչ թուրքերի նկատմամբ։
Ի վերջո ,Խորհրդային Հայաստանը ստեղծվեց որպես մոտ 800 հազար բնակիչ ունեցող գյուղատնտեսական երկիր,իսկ 1980-ականների վերջին Խորհրդայն Հայաստանն արդյունաբերական երկիր էր ու 3.5 մլն բնակչությամբ հանրապետություն էր։
Հերիք է նսեմացնես Խորհրդային Հայաստանում կայացած սերնդի դերը։
Այդ սերունդը կերտեց Հայոց Երրորդ Հանրապետությունն ու Արցախյան շարժումը։
Այդ սերունդը Շուշի է ազատագրել,որը դու հանձնել ես։
Դու ատում ես ոչ թե Ստալինի «ժառանգությունը», այլ մեր Երրորդ Հանրապետությունն ու Արցախյան հերոսամարտը։
Բայց դու պարտվելու ես։
Պարտվելու ես ,ու Հայկը կհաղթի ոսոխ բելին»։

← Վերադառնալ ցուցակին