Լուրեր

Բորիս Մուրազին, ով հանդիսանում է 2-րդ նախագահի ամենաակտիվ ագիտատորներից մեկը որոշել է հերթական անգամ «լավագույն ավանդույթները» շարունակել․ Գրիգորյան

26.03.2026

 ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Բորիս Մուրազին, ով հանդիսանում է  2-րդ նախագահի ամենաակտիվ ագիտատորներից մեկը որոշել է հերթական անգամ «լավագույն ավանդույթները» շարունակել։
 
Մի ամբողջ եթեր ծախսեցիր ոչ թե Նիկոլին ու իր թիմին ձեր սիրաց «մաշացնելու» վրա, այլ շառ անելու նրանց վրա, ովքեր առաջին իսկ օրվանից կանգնած են Նիկոլի դեմ պայքարի առաջնագծում։
70-80% եթերային ժամանակդ ծախսում ես Հանրապետականներին ու այն ուժերին վարկաբեկելու վրա, ովքեր ի տարբերություն քո և արածդ շառերը կիսողների, կապիտուլյանտի գալու առաջին իսկ օրվանից իշխանության դեմ պայքարում էին, այդ թվում ձեր առաջնորդի համար։ Իսկ դուք այդ ժամանակ շատերդ նստած էիք, լուռ էիք, վախենում էիք բացահայտ պաշտպանել ձեր առաջնորդին, երևի թե սրանցից մի գործ ստանալու հույսով։
2018-ին, երբ ժողովուրդը փողոցում ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հավաքներ էր անում հանում էր, Ռոբերտ Քոչարյանի մերձավոր ազգականներն ու նեղ շրջապատի որոշ անդամներ ակտիվ մասնակցում էին այդ հավաքներին և  բացահայտ ուրախանում և տոնում էին Նախագահ Սարգսյանի հրաժարականի օրը։ Հիմա էդ նույն շրջապատի չստածված և անհետաքրքիր ագիտատորները գալիս ու մեզ  սովորեցնում են, թե ով է «մաքուր» ընդդիմություն, ով՝ «մատրիցայի» մաս։
 
 2021-ին տեսանք ձեր «կրելը» հիմա էլ նորից տեսնում ենք նույն էգո-show-ն, որը կրկին տանելու է ոչ մի տեղ։ Զուտ բավարարվելու են ներքին չստածված ամբիցիաները և պահանջները։
Դուք իշխանության դեմ չեք պայքարում, դա ռուսերեն ասած՝ и ежу ясно: Սա արդեն հստակ անցում է լատենտ նիկոլականությունից դեպի բացահայտ նիկոլականություն։
Իրականում արդեն հոգնացնող մարտավարություն է, և տվյալ ծեծված մարտավարությունը դժվար թե ապահովի ձեզ այդքան ցանկալի 8 տոկոսը և ձեր փչած էգոն-show-ն շատ արագ կավարտվի:
Մի խանգարեք և թիրախավորեք այն ուժերին, որոնք ռեալ պայքարում են դավաճանի դեմ, անիմաստ չեղած ռեսուրսը մի ծախսեք։ 
Ձեր ժամանակը վաղուց ձեր հետ ՄԻԱՍԻՆ անցել գնացել է»։
 

← Վերադառնալ ցուցակին