Լուրեր

Իշխանությունը, քաղաքական առաջնահերթություններից ելնելով, այս փուլում թիրախավորում է արցախցիներին․ Աբրահամյան

24.03.2026

  ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Իշխանությունը, քաղաքական առաջնահերթություններից ելնելով, այս փուլում թիրախավորում է արցախցիներին, իսկ մեկ այլ փուլում կարող է հարձակման ենթարկել նաև ՀՀ տարբեր մարզերում ապրողներին։
 
Դա կախված է նրանից, թե ինչ է ենթադրում ռեժիմի նեղկուսակցական օրակարգը, ինչ պահանջներ են դրվում Բաքվից և Անկարայից, և քաղաքական հաշվարկի տեսանկյունից դա ինչ կտա իշխանությանը։
 
Խնդիրն այստեղ արցախցիները չեն․ ցանկացած պահի թիրախում կարող է հայտնվել յուրաքանչյուր հայ, ով պատրաստ է պաշտպանել իր հողը, պայքարի իրավունքը և սրբությունները»։

← Վերադառնալ ցուցակին