Լուրեր
Շուրջ 9 ամիս է՝ Սրբազանը բանտում է. Աբրահամյան
23.03.2026
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպեցի «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանին։
Շուրջ 9 ամիս է՝ Սրբազանը բանտում է, իսկ նրա և շարժման ակտիվիստների նկատմամբ հարուցված գործը վաղուց արդեն փլվել է։
Այլ բան չէր էլ կարող լինել․ ի սկզբանե կեղծիքներով, զրպարտությամբ և քաղաքական թելադրանքով կարված գործ էր, որը հեռանկար չունի և չի կարող ունենալ։
Ազատությո՛ւն Բագրատ Սրբազանին և քաղաքական հետապնդման ենթարկվող բոլոր անձանց»։
