Լուրեր
Հայտնի երգի մոտիվներով Նիկոլին մնում է ասել. Սիբեխդ կեր, նոր բռնատեր․ Աշոտյան
20.03.2026
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մինչ տարաբնույթ եվրոպացի պաշտոնյաները շուտասելուկի պես կրկնուն եմ Հայաստանի ժողովրդավարության մասին անգիր արած, անդեմ եւ կեղծ տեքստեր, հերթական հեղինակավոր միջազգային զեկույցը ջախջախում է այս ցինիկ խոսույթը։
Այսօր հրապարակվել է Freedom House-ի “Freedom in the world 2026” տարեկան զեկույցը, ըստ որի Հայաստանը շարունակում է մնալ «մասամբ ազատ» երկիր։
Ավելին, Հայաստանի գումարային ցուցանիշը որեւէ բարելավում նույնպես չի արձանագրել։
Զեկույցի նկարագրական բացվածքը դեռ հասանելի չէ, սակայն արդեն կասկած չկա, որ թեկուզ եւ ոչ ամբողջությամբ, այն ախտորոշելու է երկրում առկա ժողովրդավարական ճգնաժամը։
Ուստի հայտնի երգի մոտիվներով Նիկոլին մնում է ասել.
Սիբեխդ կեր, նոր բռնատեր»։

