Լուրեր
Շա՞տ բան եմ ուզում։ Բնավ՝ ոչ․ Եսայան
18.03.2026
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երեւի մտածեք, ի՞նչ նպատակով եմ ժամանակ առ ժամանակ մեր պայքարի վկա նկարներ տարածում։
Չէ, խնդիր չունեմ գովազդի։
Հիշեցնում եմ, որովհետեւ ես չեմ ուզում, որ անցած հինգ տարիների մեր բոլորի պայքարը, 2020-ից մինչ օրս, մնա որպես պատմական հիշողություն, մնա այսպես, որպես նկար։ Չեմ ուզում, որ, երբ մենք չենք լինի, մեր թոռները,/իմոնք ամեն ինչ տեսնում են հիմա, մեծ են եւ ամեն ինչ գիտեն/խոսքը այլոց թոռների մասին է, նրանց երեխաների, որ կցկտուր չասեն, թե իրենց տատը, պապը, հորեղբայրը կամ քեռին ինչ-որ պայքարի են մասնակցել, ինչ-որ Արցախի եւ ինչ-որ հայկական Հայաստանի համար։ Կրկնակի սարսափելի կլինի, եթե դա ասեն որեւէ օտար լեզվով, որեւէ օտար երկրում։
Ես եւ, կարծես շատերս, երբեմն հիշեցնում ենք այս նկարներով, որ այո, պայքար եղել է եւ զանգ ենք հնչեցնում, որ պայքար դեռ կա, ՊԵՏՔ է լինի եւ ՊԵՏՔ է հաղթանակով պսակվի։Նկարները հիշեցնում են նաեւ, թե ով բարիկադի որ կողմում էր, ոստիկաններ։ Այդ պայքարը պետք է, որ բոլորիս թոռները, նրանց երեխաները ապրեն հայկական, հայոց Հայաստանում եւ հպարտորեն տան Արցախի անունը եւ, արդեն ճանապարհը բացեն կրկին դեպի Արցախ։
Շա՞տ բան եմ ուզում։ Բնավ՝ ոչ»։
