Լուրեր
Ագրեսիվ փոքրամասնությունը կառավարում է պասիվ և չմիավորված մեծամասնությանը․ Դերզյան
18.03.2026
ՀՀԿ խորհրիդ անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Շնորհակալություն իշխանություններին, որ նպաստում են «ժողովրդավարության բաստիոնի» քեյսերիս ավելացմանը:
Սկզբից ակնհայտ քաղաքական հետապնդում ԶԼՄ-ների նկատմամբ: Այս անգամ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան նկատմամբ:
Ավելի ուշ արդեն ֆեյսբուքյան գրառման համար ձերբակալում են 5 անչափահաս երեխաների մորը, ով նաև զոհվածի քույր է:
Այս ամենի ֆոնին եթե մեկը խոսի օրենքներից, ապա հանգիստ կարող եք բացել Ռոման Բաղդասարյանների, Նատալի Ալեքսանյանների և այլ պրոՔՊ-ական երևույթների էջերը և ցույց տալ թե ինչ բան է ատելությունը և հակապետական քարոզչությունը:
Իրավունքի ուժը ձևափոխվել է ուժի իրավունքի: Դա արտահայտվում է ոչ միայն պետությունների միջև հարաբերություններում, այլ նաև պետության ներսում:
Վստահ կարելի է ասել, որ քաղաքական բեսպրեդելը էլ ավելի է շատանալու: Խնդիրը շատ պարզ է:
Ագրեսիվ փոքրամասնությունը կառավարում է պասիվ և չմիավորված մեծամասնությանը: Սա դասական օրինակ է մի շարք գործընթացների մասով:
Եթե դաշտում կոնսոլիդացիա/ծեծված բայց ակտուալ բառ է/ տեղի չունենա, ապա սրանց լկտիությունը կհասնի այնպիսի մակարդակի, որը անգամ դժվար է պատկերացնել...»:
