Լուրեր

Արհեստական բանականությունն ինչ ասես կհորինի․ Եսայան

17.03.2026

 ՀՀԿ ԳՄ անդամ Մզարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Իրոք՝ ինչների՞դ վրա եք այսքան ուրախ
 
Վերջերս  իմ սիրելի դերասանններից մեկը շատ դիպուկ  հնչեցրեց այս հարցը, այ ժողովուրդ, իրոք, ինչնե՞րիդ վրա եք էսքան ուրախ։  Հա, լավ է,  չեք կարող ամբողջ կյանք սեւը հագնել, հավերժ սուգ անել, բայց դե  քայլերը եւս պետք է համարժեք լինեն իրականությանը։ 
Իսկ իրականությունն այն է, որ ՀՀ տարածքի 200 եւ ավելի կմ երկայնքով ադրբեջանական զինվորներն են, որ Ջերմուկը   այլեւս սահման է, որ Տավուշը   սահման է, որ դեպի Արցախ տանող ճանապարհը փակ է, որ գերության մեջ մի քանի տասնյակ  հայ կա, որ մեր շուրջը շատ տաք եւ ահագնացող պատերազմ է, որ  դրանց  բերանում ծամոն դարձած <Խաղաղություն> բառը այլեւս սարսուռ է առաջացնում, որովհետեւ չեղած բանը  էդքան չեն ծամում։ Իրականությունն այն է, որ  Անկախության Հռչակագիրն են ուրանում, հայ ժողովրդի պատմությունը, առաքելական եկեղեցին,Ցեղասպանությունը, Արցախը։ 
 
Իրոք,  հարգելի ժողովուրդ՝ մի՞թե  դուք  իրոք, սրտանց ուրախ եք, հարգելի ընդդիմադիր ուժեր։ Մի՞թե դուք ուրախ եք, հարգելի վերլուծաբան-փորձագետներ, դո՞ւք ինչի վրա եք այդքան ուրախ։  Կամ, գուցե  ես եւ մեր հարգելի դերասանը սխալ՞վում ենք, դուք ուրախ չեք։  Արհեստական բանականությունն ինչ ասես կհորինի։ Իսկ կա՞րող է դուք եւս   այլեւս չեք   ասում Արցախ, կա՞րող է դուք եւս ինքներդ ձեզ արգելել եք ասել՝ Արցախ։Իսկ կա՞րող է Արցախը  ձեր քաղաքական օրակարգի մեջ եւս չկա։  Նորից լսեք ինքներդ ձեզ, էլի ու էլի լսեք՝ ձեր այդ սիրած «խոսույթի» մեջ կա՞ Արցախ։
Գուցե կա, ե՞ս չեմ լսում։
Հ․Գ․ Հա, մեկ բան եւս՝ ես արցախցի չեմ, ես չեմ արցախցին, ես մշեցի եմ, չշշկռվեք»։

← Վերադառնալ ցուցակին