Լուրեր

Սարքած պատերազմի անատոմիայի մեկ օրինակ․ Աշոտյան

16.03.2026

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 «Սարքած պատերազմի անատոմիայի մեկ օրինակ
 
Ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI)՝ 2021 թվականի  զեկույցի Նիկոլի ռեժիմը չկրակող ինքնաթիռների համար վճարել է 190 մլն ԱՄՆ դոլար, այսինքն, ըստ նույն զեկույցի հեղինակների, 2018-ից մինչեւ 2020 թվականի պատերազմի մեկնարկը Հայաստանի կողմից զենք-զինամթերքի վրա ծախսած գումարի (248 մլն $) 76% !!!
Պատկերացրեցի՞ք։
 
Պատերազմից առաջ ժամանակակից նոր զենքեր ձեռքբերելու գումարի 76%-ը գնացել է չկրակող, պատերազմում անպիտան ինքնաթիռների վրա։
Եւ սա սարքած, բերված եւ դիտավորյալ պարտված պատերազմի մի փոքր դետալ է։
Բա էլ ինչեր են ի հայտ գալու իշխանափոխությունից հետո…»։

← Վերադառնալ ցուցակին