Լուրեր
Մի ավտոբուսի «պասաժիր» եւ մի երկիր ժողովուրդ․ Եսայան
16.03.2026
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մի ավտոբուսի «պասաժիր» եւ մի երկիր ժողովուրդ
Այո, ցավալի է, բայց վերջին ութը տարիներին հասանք այստեղ, երբ մի ավտոբուսի «պասաժիր» կարող է այսպես ցինկաբար եւ անթաքույց ծաղրել մի երկիր ժողովրդի։
Այո, իրենք հասել են իրենց «հնարավորությունների»․ եզրագծին։Իրենք երկիրն են հասցրել իր հնարավորությոնների եզրագծին։ Եթե ընդդիմադիր լրջմիտ ուժերը չսթափվեն, շարունակեն չընկատել իրենց ուսերին դրված բեռը, ուրեմն տեղի կունենա ամենացավալին՝ մի ավտոբուսի «պասաժիր» կրկին կկարողանա մի ամբողջ ժողովրդի ճակատագիրը դարձնել քարկտիկի քար՝ վեր ու վար նետելով, տարածքները թշնամուն հանձնելով, խղճուկ թոշակներին խղճուկ-ժամանակավոր հավելումներ անելով եւ՝ լավաշի մեջ փաթաթած՝ խժռելով այս ժողովրդի սիրտը՝ հում-հում, արյան՝ կաթիլ առ կաթիլ։
Հարգելի ընդդիմադիր ուժեր, դուք իրոք ՝ կաք, ձեզանից շատերը իրոք հասկանում են պահի ողբերգականությունը, այսօր եւ հետագա օրերին պատրաստվում եք ծրագրեր ներկայացնել, ներկայանալ ընտրողներին։ Կարծում եմ բոլորիդ ծրագրերում միայն մեկ նախադասություն է պետք գրել, մեծ տառերով՝ ազատել երկիրը զավթիչներից։ Մնացածը՝ ժամանակի հարց է։ Շատ եմ ուզում, որ սա ընկալեք եւ անենք միասին»։
