Լուրեր

Իշխանության պլանը նոր չէ գործարկվել․ Աբրահամյան

14.03.2026

 ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Ընտրական գործընթացների համատեքստում անհրաժեշտ է արձանագրել, որ իշխանության ռեպրեսիոն ապարատի գործադրման հետևանքով այս պահին ոչ միայն բանտերում գտնվող քաղբանտարկյալներ կան, այլ նաև տասնյակներով անձինք, որոնք գտնվում են տնային կալանքի, վարչական վերահսկողության, ելքի սահմանափակման կամ գրավի ռեժիմում, իսկ շատերը դատարանից դատարան քաշքշուկի մեջ են։
 
Իշխանության պլանը նոր չէ գործարկվել, սակայն դրանով անընդհատ թիրախավորվել և քաղաքական սահմանափակումների են ենթարկվել գործիչներ, մեդիադեմքեր, որոնց գործունեությունն իշխանության համար քաղաքական առումով վտանգավոր է հռչակվել։
 
Հունիսի 7-ին ընդառաջ իշխանական ճնշումները վերափոխումների են ենթարկվել, որոնց ալիքն ու ազդեցությունն առաջիկայում կդրսևորվեն»։

← Վերադառնալ ցուցակին