Լուրեր
Հանրապետականները պաշտպանել են Հայաստանի ու Արցախի շահը․ Շարմազանով
14.03.2026
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«2018.Սլովակիայի խորհրդարանի ղեկավար Անդրեյ Դանկոյի հետ Բրատիսլավայում Հայոց ցեղասպանության դատապարտման միջոցառում կազմակերպեցինք։
Այնուհետեւ միասին Սլովակիայի խորհրդարանում Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառում իրականացվեց։
Հանրապետականները պաշտպանել են Հայաստանի ու Արցախի շահը, իսկ սրանք ուրացան եւ Արցախը, եւ՝ Անկախության հռչակագիրը»։

