Լուրեր

Ոչինչ չի´ մոռացվելու․ Աբրահամյան

12.03.2026

 ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Ի՞նչ պետք է անի այն կառավարիչը, ով իր պաշտոնավարման ողջ ընթացքում հասցրել է հսկայական տարածքներ հանձնել, իր քաղաքականությամբ հազարավոր զոհերի պատճառ դառնալ, երկրի ներսում թույն, ատելություն և մաղձ տարածել:
Այո´, արդարանալ, արդարանալ ու շարունակ արդարանալ:
 
Մարդն իր տան մի սենյակը ծախել է, մյուսը` խլել են, իսկ հիմա հպարտանում է, որ իրեն ստորացնողը որոշակի պարբերությամբ բենզինի կամ ցորենի տեսքով կռճոն է ուղարկում:
 
Ոչինչ չի´ մոռացվելու, ոչ մեկ պատասխանատվությունից չի´ խուսափելու. անդարդ և ուրախ ավտոբուսներն ու ճոռոմ խոսքերը զուտ ծխախածածկույթի դեր ունեն, բայց դա էլ ժամանակավոր էֆեկտ ունի»:

← Վերադառնալ ցուցակին