Լուրեր
Մեկնաբանե՞մ, թե՝ պարզ է այլեւս․ Եսայան
12.03.2026
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ասում է «Պատարագի ժամանակ Արցախի Հանրապետություն են ասում, դա պատերազմի կոչ է»։
Մեկնաբանե՞մ, թե՝ պարզ է այլեւս։
Երբ ինքը 2019-ին գնաց ու Շուշիում գոռաց «Արցախը Հայաստան է եւ վերջ» այ, հենց դա էր պատերազմի կոչ։ Իշխանափոխությունից հետո կարծում եմ հարկ չի էլ լինելու սրա կատարած հանցանքների դոսյեն հավաքել, ինքը իրենով էդ թղթապանակը բոլ-բոլ լրացնում է։
Հաջորդ ինքնախոստովանանքը՝ ասում է, հա, Սահմանադրությունը փոխելու են ու էդ իրենց փոխածի մեջ չի լինելու Անկախության Հռչակագրին հղումը։
Կա՞ զուգահեռի կարիք, կարծում եմ՝ ոչ։
Գիտեք, թե ամեն օր ինչ է ասում ալիեւը՝ նույնը։
Եզրակացությունը՝ սրանք արդեն իրենք իրենց մեջ պարտված են, մնում է ընդդիմությունը սա հասկանա եւ վերջին քաղաքական հարվածը տա եւ ոչ թե ինքն էլ իր մեջ պարտվի։
Այ, դա կլինի մեր պետության վերջակետը»։
