Լուրեր

Մեկ ավելի քվեի համար սրանք կմերկանան․ Եսայան

12.03.2026

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Մեկ ավելի քվեի համար սրանք կմերկանան
 
Անվճար պանիրը միայն թակարդում է լինում, եւ սա գիտեն բոլորը, ուստի  մարդիկ  խիստ զգուշանում են  բոլոր էն   բաներից, որ իրենց առաջարկվում է անվճար։
Սա՝ առհասարակ, իսկ պետության պարագան,  մի քիչ այլ է։ Նորմալ  պետությունը պարտավոր է ազնվորեն կատարել քաղաքացիների հանդեպ ստանձնած պարտավորությունները , անվտանգությունից մինչեւ սոցիալական, առողջապահական  պարտավորություններ։ Բայց, քանի որ արդեն ութը տարի ՀՀ քաղաքացին  իր մաշկի վրա է զգում, որ  քպական իշխանությունը նորմալ իշխանություն չէ, որ սրանք  խաբել-լղոզելով  մարդկանց մանիպուլացնում են,  այլեւս չեն հավատում ոչ մի խոստման, ոչ մի կատարած, իբր  լավ բանի։ Մարդիկ 65+ տարիքի, այսօր  լցվել են պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ եւ ուզում են րոպե առաջ օգտվել  առողջապահական ապահովագրության այս պահին տված հնարավորությունից՝ անվճար դեղ ու բուժօգնությունը։ Եթե մարդիկ հավատան, որ սա   լինելու է շարունական, այսպես չեն շտապի։
 
Բայց՝ համոզված են, ընտրություններից հետո  քպականները, եթե հաջողեն բավարար քվե պոկել ,  անմիջապես վերացնելու են եւ անվճարը եւ ապահովագրությունը։ Սա  հերթական նախընտրական կաշառքն է՝ պետական մակարդակով, կարելի է ասել՝ ռեկոտ, ընտրողի քվեն պոկելու նպատակով։ Սա է պատճառը, որ մարդիկ շտապում են, առաջնորդվելով՝ «շնից մազ պոկելն էլ օգուտ է»։ Օրերս ինքս էի վատառողջ եւ  այցելեցի բժշկական  հիմնարկներից մեկը։Մարդիկ հենց այսպես էլ  արտահայտվում էին։ Ասում էին՝ շունն էլ, մազն էլ, մերժելու ենք,  անվճար լինի  դեղը թե բուժօգնությունը, միեւնունն է՝ «կօգտվենք ու կմերժենք քպին, դրանք պարգեւավճարները չեն մարսելու» »։ 

← Վերադառնալ ցուցակին