Լուրեր
Իսկ դուք կփոխե՞ք ձեր որդու, ամուսնու, եղբոր, թոռան, հոր կյանքը երեքսենյականոցի հետ․ Աշոտյան
11.03.2026
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլական քարոզիչների օրվա փուչիկ է հավակնում դառնալ Դատախազության հաղորդագրությունն առ այն, որ վերջին 7 տարիներին իբր պետությանը իբր վերադարձվել է «773 միլիոն ԱՄՆ դոլարի գույք եւ դրամական միջոցներ»։
Դնում եմ մի կողմ, որ սրանց պաշտոնական թվերն, ինչպես ցանկացած այլ հաղորդած տեղեկատվություն, մշտապես պետք է ստուգել։
Դնում ենք մի կողմ, որ նման գործերի ճնշող մեծամասնությունը ընթանում եւ ավարտվում է աղաղակող ապօրինություններով։
Լիովին ընդունում եմ, որ որոշ գործերով լուծումները կարող են լինել օբյեկտիվ։
Եւ այսքանով հանդերձ։
Պետբյուջեն լցնելու մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք՝
8 000 000 000+ ԱՄՆ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը։
6 000 000 000+ ԱՄՆ դոլարի զենք նվիրվել է Ադրբեջանին։
200 000 000+ ԱՄՆ դոլարի պարգեւավճար է բաժանվել:
Մի քանի տասնյակ միլիարդի գույք, ռեսուրսներ, տարածքներ Արցախում նվիրվել է Ադրբեջանին։
Էլ չասեմ մարդկային հազարավոր կորուստների մասին։ Սրանց լկտիության աստիճանը պատկերացնելու համար մի հաշվարկ կատարեք՝ 773 000 000 : 5 000 = 154 600 ԱՄՆ դոլար։
Ահա այսքան «արժե» մեկ մարդկային կորուստը սրանց պաշտոնավարման ընթացքում, մի երեք սենյականոց բնակարանի գին։
Իսկ դուք կփոխե՞ք ձեր որդու, ամուսնու, եղբոր, թոռան, հոր կյանքը երեքսենյականոցի հետ»։
