Լուրեր

Ընտրությունները մոտ են, և իշխանությունը շատ լավ հասկանում է, որ հասարակության մեջ կուտակված դժգոհությունը գնալով մեծանում է․ Հարությունյան

07.03.2026

 ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Խուճապահար ՔՊ-ում ստիպված են շեղվել իրենց իսկ կարևորագույն ներկայացրած ներկուսակցական քարոզարշավից։ Պատճառը՝ այն նույն իմպիչմենտի գործընթացն է, որը փորձում են ներկայացնել որպես «անլուրջ» գործիքակազմ։
 
ՔՊ-ի արձագանքը հատկապես ուշագրավ էր․ Հասմիկ Հակոբյանի տեսանյութում ամբողջ թիմով փորձում էին սարկազմով  խոսել այդ գործընթացի մասին։ Բայց որքան շատ են փորձում շեղել իմպիչմենտից, այնքան ավելի ակնհայտ է դառնում մի պարզ բան՝ ռեժիմը խուճապի մեջ է։ Իմպիչմենտը Սահմանադրությամբ նախատեսված օրինական քաղաքական գործիք է, որը քաղաքական օրակարգ է բերվել ՀՀԿ-ի կողմից ընդդիմադիր ուժերին միավորելու նպատակով։ Բայց որքան էլ իշխանությունը փորձի դա ծաղրել, պարզ է՝ ռեժիմը խուճապի մեջ է։
 
Ընտրությունները մոտ են, և իշխանությունը շատ լավ հասկանում է, որ հասարակության մեջ կուտակված դժգոհությունը գնալով մեծանում է։ Այդ պատճառով էլ ցանկացած գործընթաց, որը կարող է վերածվել իրական քաղաքական պայքարի, փորձում են արժեզրկել կամ ներկայացնել որպես անլուրջ»։

← Վերադառնալ ցուցակին