Լուրեր

Մերձավորարևելյան դաժան հրաձգարանի ֆոնին՝ ավելի ու ավելի ծիածաղելի է դառնում Ադրբեջանի վիճակը․ Զաքարյան

07.03.2026

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Մերձավորարևելյան  դաժան հրաձգարանի ֆոնին՝ ավելի ու ավելի ծիածաղելի է դառնում Ադրբեջանի վիճակը:  
 
Ալիևը չգիտի ինչ անի, որպեսզի մի կողմից ԱՄՆ-ին  ու Իսրայելին ցույց տա, իբրև թե իրենց կողմից է և պատրաստ է պայքարել Իրանի դեմ: Որովհետև հայկական Արցախի օկուպացիայի ու բռնի հայաթափման հարցում առնվազն պարտք է մնացել նրանց: 
Մյուս կողմից՝ փորձում է բարեկամություն խաղալ ու գոհացնել Իրանին, և չընկնել վերջինիս նավթակործան հրթիռների տակ, քանի որ հայկական Արցախի օկուպացման հարցում ստացած լոյալության համար Բաքուն պարտք է մնացել նաև Իրանին:
 
Մեկ այլ կողմից Արցախը հեշտությամբ օկուպացրած ու սեփական ժողովրդի աչքին հերոս կտրած պաշտոնական Բաքվի «հետույքն այրում են» նաև Նախիջևանի օդակայանի վրա ընկած ԱԹՍ-ները: Բաքուն կանգնել է նաև իր ժողովրդի առջև սեփական «հերոսական» դեմքը փրկելու անկարողության առջև»:

← Վերադառնալ ցուցակին