Լուրեր
Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության Մասիսի երիտասարդական կազմակերպությունում տեղի ունեցավ հանդիպում Էդուարդ Շարմազանովի և Հենրիխ Դանիելյանի հետ
06.03.2026
Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության Մասիսի երիտասարդական կազմակերպությունում տեղի ունեցավ հանդիպում Էդուարդ Շարմազանովի և Հենրիխ Դանիելյանի հետ։
Հանդիպման ընթացքում երիտասարդների հետ քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր՝
• երիտասարդների մասնակցությունը քաղաքական և հասարակական կյանքին
• Հայաստանում իմպիչմենտի գործընթացի շուրջ ընթացող քաղաքական քննարկումները
• Հայաստանի ապագայի վերաբերյալ երիտասարդների պատկերացումները
Հանդիպումն անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում, որտեղ երիտասարդները հնարավորություն ունեցան բարձրաձայնելու իրենց հետաքրքրող հարցերը և լսելու տարբեր կարծիքներ։




