Լուրեր

Այցելեցի ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝ «Պատիվ ունեմ» խմբակցության անունից ցավակցություններ և սփոփանքի խոսքեր արտահայտելու համար. Աբրահամյան

05.03.2026

 ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Այցելեցի ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝ «Պատիվ ունեմ» խմբակցության անունից ցավակցություններ և սփոփանքի խոսքեր արտահայտելու համար։
 
Պատերազմը մարդկային ողբերգություն է, որն իր հետ բերում է հսկայական կորուստներ և ավերածություններ։
Հայ ժողովուրդն անընդհատ այդ ողբերգությունների միջով է անցնում և լավ է հասկանում, թե ինչ ցավ ու տառապանք է այն պատճառում։
Խաղաղությունն այլընտրանք չունի. պատերազմական այս գործողությունները կփոխեն իրադրությունը, սակայն լուծումներ չեն բերի»։

← Վերադառնալ ցուցակին