Լուրեր
Պոկվեք նիկոլից, մեղք եք․ Եսայան
04.03.2026
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պոկվեք նիկոլից, մեղք եք
Քպականներին մեկ խորհուրդ՝ ամեն բան արեք, որ ձեր նիկոլը հեռանա քաղաքականությունից, ամեն ջանք գործադրեք, որ այլեւս չլինի նիկոլ ոչ քաղաքական կյանքում, ոչ ձեր կյանքում, ոչ երկրի կյանքում։ նիկոլը ձեզ խանգարում է ազատ շնչել, ապրել, նիկոլը ձեզ թույլ չի տալիս ունենալ սեփական կարծիք, սկզբունք, սեփական կյանք։ Հենց նիկոլին հեռացնեք ձեր եւ երկրի քաղաքական կյանքից, ձեր կյանքը եւս կփոխվի։
Թե չէ, էս ինչ մեղք եք, ամեն տեղ ընկած հետեւից գնում եք, իր արած կեղտոտ գործերի բեռը ձեր ուսերին եք վերցրել, դավաճանություն, հանցագործություն, հայրենիքի ուրացություն, բա դուք մե՞ղք չեք։ Ընտրություն կլինի թե չէ, մերժեք ձեր նիկոլին ցանկացած իրավիճակում։ Այ էդ ժամանակ ձեզանից մի քանիսը կկարողանա ազատ շնչել։
Ոչ բոլորդ՝ ձեզնից ոմանք էնքան են խրվել նիկոլական ճահիճի մեջ, որ անհնար կլինի դուրս սողոսկելը, բայց, դե ընդունեք, որ ձեր մեջ դեռ կան քիչ թե շատ որոշները, որ խեղդվում են եւ չեն համարձակվում հրապարակով խոստովանել․․․Մերժեք ձեր շեֆին, հեռացրեք նրան ձեր կյանքից եւ կազատվեք կապանքներից։
Ձերը՝ ձեզ եմ վերադարձնում։ Հենց նիկոլին մերժեք ձեր ներսում, մարդ կոչվելու, հայ մարդ կոչվելու մի քիչ շանս կունենաք․․․»։
