Լուրեր

Հանրապետականի Գործադիր մարմինն իր մոտակա նիստում կքննարկի այդ տարբերակը․ Աշոտյան

02.03.2026

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Դավիթ Համբարձումյանի այսօրվա նամակ-առաջարկը, բացի քաղաքական օրակարգում նոր հնարավորություններ բացելուց,  ընդդիմադիր դաշտում նաեւ լայն կոնսոլիդացիայի եւ իշխանափոխության մոտեցման համար իրական հիմքեր կարող է ստեղծել։ 
 
Ցավոք, Դավիթի շարունակվող անօրինական կալանավորման պատճառով մենք ստիպված ենք ոչ թե անձամբ, այլ գրավոր կերպով շփվել իրար հետ, այդ թվում՝ նման կարեւոր խնդիրներ քննարկելիս։
Հանրապետականի Գործադիր մարմինն իր մոտակա նիստում կքննարկի այդ տարբերակը եւ կոնկրետ մոտեցումներ կառաջարկի իր ընդդիմադիր գործընկերներին։ 
 
Հապաղելը մահացու է երկրի համար՝ Periculum in mora»։

← Վերադառնալ ցուցակին