Լուրեր
«Թիթեռնիկային» քաղաքականության հետևանքներն էլ հայ ժողովուրդն ու Հայաստանն են զգալու․ Աբրահամյան
28.02.2026
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարևան երկրում խոշորամասշտաբ ռազմական գործողություններ են` դրանից բխող ծանր տարածաշրջանային հետևանքներով, իսկ ՀՀ անվտանգության խորհրդի և քաղաքական վերնախավի ներկայացուցիչները սելֆիների ու անհոգ նկարների շարքեր են անում` քարոզարշավի մեջ են:
Դեռ չեմ խոսում, որ խոսքը բարեկամ երկրի և Հայաստանի «հարավային դարպասի» մասին է:
«Թիթեռնիկային» քաղաքականության հետևանքներն էլ հայ ժողովուրդն ու Հայաստանն են զգալու» :
