Լուրեր
Նիկոլը և իր կամանդը, ուրախ ավտոբուսով ներկուսակցական քարոզարշավի են մեկնել․ Զաքարյան
28.02.2026
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իրբ էջում գրել է․
«Ըստ տարբեր աղբյուրների, առաջիկա առնվազն չորս օրերի ընթացքում շարունակվելու են Իրանի դեմ կոմբինացված և ինտենսիվ հարվածները:
Մի փոքր սարկազմ.
Նիկոլը և իր կամանդը, ուրախ ավտոբուսով ներկուսակցական քարոզարշավի են մեկնել: Ստեղծված իրավիճակում սա խոսում է երկրի «իշանության» անլրջության գերագույն մակարդակի մասին: Սա նաև այն մասին է, որ իրենք էլ գիտեն, որ իրենցից ոչինչ կախված չէ, և, որ ո՛չ Արևմուտքը, ո՛չ Հյուսիսը, ոչ էլ հարևանները լուրջ չեն վերաբերվում ՀՀ «ղեկավարությանը»:
Այսօր առավոտից՝ ՀՀ հարավում անվտանգության սպառնալիքներն աճում են, իսկ նրանք ժպիտները դեմքներին, ավտոբսով մեկնել են քարոզարշավի»:
