Լուրեր
Ադրբեջանն իր ողջ ռեսուրսը մեծացնում և ընդլայնում է․ Աբրահամյան
27.02.2026
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Խոջալուի իրադարձությունների և սեփական ժողովրդի դեմ 3 տասնամյակ առաջ իրականացրած ոճրագործությունից հետո Ադրբեջանի նախագահը, օգտվելով առիթից, Հայաստանին մեղադրել է ցեղասպանություն գործելու մեջ։
Ավելին, Ալիևը նշել է, որ թշնամին՝ նկատի ունի Հայաստանին, պետք է միշտ վախենա, ինչպես դա հիմա է անում, որովհետև այդ վախի հիման վրա է, որ այսօր ադրբեջանցիները խաղաղ ապրում են։
Չգիտեմ, թե էլ ինչպես Ադրբեջանը պետք է հայտնի իր՝ ՀՀ-ի ու հայերի նկատմամբ ունեցած ատելության, թշնամության կամ տհաճ վերաբերմունքի մասին, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե ուր է փաշինյանական իշխանությունը հրում Հայաստանը։
Ադրբեջանն իր ողջ ռեսուրսը մեծացնում և ընդլայնում է՝ հայ ժողովրդին իր բնօրրանից քշելու և ագրեսիան ամբողջացնելու համար»։
