Լուրեր

Մեր մասին սուտ մի խոսացեք, և մենք ձեր մասին ճիշտը չենք ասի․ Գրիգորյան

23.02.2026

 ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«ՀՀ 3-րդ Նախագահ, Արցախի Հերոս Սերժ Սարգսյանը և իր թիմը՝ Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը միշտ կանգնած են ժողովրդի և երկրի շահերի կողքին։ Իսկ որոշ հայտնի շրջանակներ նույնիսկ այսօրվա իրականության համատեքստում են բզբզում։ Ծեծված «հայտնագործություններ» անելով և խիստ «պատահական» հարցերին «համ մեխին համ նալին» հայտնի ոճով պատասխանելով, մեկ ա ոչնչի չեք հասնի, միայն ձեզ եք վնասում:
 
Կողմնորոշվեք արդեն հակառակորդի հարցում ու հենց նրա դեմ պայքարեք, այլ ոչ թե անիմաստ և անպտուղ սադրանքներով զբաղվեք։
 
Հ.Գ. Մենք շատ ենք ասել սա բայց նորից կրկնեմ.
Մեր մասին սուտ մի խոսացեք, և մենք ձեր մասին ճիշտը չենք ասի»:

← Վերադառնալ ցուցակին