Լուրեր
Այսօր Մայրենի լեզվի օրն է․ Աշոտյան
21.02.2026
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր Մայրենի լեզվի օրն է։
Կային ժամանակներ, երբ հայերենը որպես մայրենի լեզու ընդունելը հայ լինելու կարեւորագույն չափանիշներից էր։
Վերջին տարիներին մեր պետության ղեկին թառած մարդիկ, այո, հայախոս են, սակայն իրենց արժեհամակարգով, հոգեկերտվածքով եւ ինքնությամբ վստահաբար հայ չեն։
Դրանց լեզվական մայրենին, իրոք, հայերենն է։
Սակայն ենթագիտակցության լեզուն այլ է եւ որեւէ աղերս չունի ոչ հայության, ոչ էլ հայկականության հետ։
Ուստի հայերենը մայրենի է, ըստ իս, միայն այն դեպքում եւ այն մարդկանց համար, ովքեր Աստծո հետ եւ եւ Աստծո հանդեպ են հայախոս»։
