Լուրեր
ՀՀ ոչ մի քաղաքացի ապահովագրված չէ, որ չի հայտնվի կրակոցներով ուղեկցվող «ռազբորկաների» կիզակետում. Մարգարիտ Եսայան
19.02.2026
Օրերս հրազենի կիրառմամբ հերթական արյունալի միջադեպն է տեղի ունեցել Հայաստանում, որը ցնցել է հանրությանը: Վերջին շրջանում դաժանությունը թափանցել է անգամ դպրոցներ՝ Լոռու մարզի դպրոցներից մեկում դաժան ծեծի էր ենթարկվել 13-ամյա մի տղա: Aravot.am-ը ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանից հետաքրքրվեց՝ իր կարծիքով ո՞րն է պատճառը, որ ավելացել է ծեծկռտուքների եւ անգամ հրազենի օգտագործմամբ «ռազբորկաների» թիվը:
«Պատճառը շատ պարզ է, ՀՀ-ում ոստիկանությունը արդեն վաղուց չի զբաղվում իր բուն աշխատանքային պարտականություններով, այն է՝ չի ապահովում քաղաքացիների անվտանգությունը, չի պայքարում հանցավորության դեմ, ոստիկանությունն այսօր դարձել է մահակ մեկ մարդու ձեռքին եւ հնազանդ հարսի պես սպասում, ի կատար է ածում այդ մեկի ապօրինի հրահանգները։ Իսկ այդ հրահագները մեկ բանի մասին են՝ բռնել, ապօրինի ազատազրկել, ասֆալտին փռել այլախոհներին, ՔՊ-ին քննադատողներին, ընդդիմադիրներին, որ ուզում են իրականացնել իշխանափոխություն։ Այսինքն՝ ոստիկանությունը դարձել է այդ մեկ անձի՝ քաղաքական մրցակիցների դեմ պայքարի մարմին»։ Մարգարիտ Եսայանը նաեւ հավելեց. «Նիկոլի թվին իսպառ վերացել են իշխանությունների տարանջատման եւ զսպման մեխանիզմները։Այսօր կա մեկը, ով ե՛ւ ոստիականապետ է, ե՛ւ դատախազ, ե՛ւ ԱԱԾ ղեկավար, ե՛ւ քննիչ ։Սա՛ է մեր երկրի վիճակը, եւ սա՛ է պատճառը, որ հանցավորությունն ահռելի չափերի է, որ թմրանյութերի անարգել կիրառման եւ տարածման մասին տարբեր ահազանգեր կան՝ դպրոցներից սկսած։ Ուժային կառույցները գետնովն են տալիս իրենց ուսադիրների պատիվը եւ դարձել են գործիք մեկի ձեռքին։ Հանցավորության դեմ պայքարը զրոյական մակարդակի է, բայց փոխարենը ազատ խոսքի, կարծիք հայտնելու, ՔՕրը ցերեկով, օրվա ցանկացած ժամի, ցանկացած վայրում ՀՀ ոչ մի քաղաքացի ապահովագրված չէ, որ չի հայտնվի կրակոցներով ուղեկցվող «ռազբորկաների» եւ զինյալ հարձակումների կիզակետում։ Կարծեմ ոստիկանության նախարարուհուն ինչ-որ մի դեսպանատուն «լավ» աշխատանքի համար պատվոգիր էր տվել։ Փաստորեն իրենց «լավը» մեր քաղաքացիների վատն է:
