Լուրեր
Օրը ցերեկով, գիշերով, օրվա ցանկացած ժամի, ցանկացած վայրում ՀՀ ոչ մի քաղաքացի ապահովագրված չէ․ Եսայան
18.02.2026
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հանցավորության դեմ պայքարը՝ զրոյական մակարդակի, բայց փոխարենը ազատ խոսքի համար, կարծիք հայտնելու համար, քպին դեմ լինելու համար Սրբազան հայրեր, քաղաքական գործիչներ, քաղաքացիներ պետք է ասֆալտին փռել, ձերբակալել, փակել, զոհված տղերքի ծնող ծեծել, այ, դա ոստիկանությունը փայլուն է կատարում, որովհետեւ զբաղված է ոչ թե օրենքով իրեն վերապահված գործառույթներով, այլ՝ էն մեկի sms հրահանգների կատարմամբ։
Օրը ցերեկով, գիշերով, օրվա ցանկացած ժամի, ցանկացած վայրում ՀՀ ոչ մի քաղաքացի ապահովագրված չէ, թե չի հայտնվի կրակոցներով ուղեկցվող ռազբորկեքի եւ զինյալ հարձակումների կիզակետում։ Կարծեմ էն ոստիկանության նախարարուհուն ինչ-որ մի դեսպանատուն «լավ» աշխատանքի համար պատվոգիր էր տվել։Փաստորեն իրենց <լավը> մեր քաղաքացիների վատն է․․․» ։
