Լուրեր
Այո, ի սկզբանե էր ԲԱՆԸ․ Եսայան
15.02.2026
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այո, ի սկզբանե էր ԲԱՆԸ
Այո, ի սկզբանե էր խոսքը, բայց, երբ այդ Բանը դառնում է զուտ որպես խոսք, երբ տարիներ շարունակ այդ ի սկզբանե խոսքը այնքան է երկարում, ծամծմվում, երբ այդ ԲԱՆԻն չի հաջորդում ԳՈՐԾԸ, խոսքը արժեզրկվում է ։
Չեմ կարծում խոսքի, հայտարարությունների, դատապարտումների այս շքերթը կարող է փոխել իրավիճակը։
Համոզված եմ, չի փոխելու։
Ուստի՝ եկել է պահը, երբ պետք է առաջ դնել ԳՈՐԾԸ, որովհետեւ այլեւս խոսքի ուժը չկա, խոսքով կռիվ տալը դոնքիշոտություն է։
Հայ Առաքելական եկեղեցին այսօրվանից, Բուն Բարեկենդանի այս կիրակիից հետո կմտնի Մեծ Պահքի շրջան, որը կերկարի մինչեւ Հարության տոն, շուրջ 50 օր, մի քիչ պակաս։
Իսկ գուցե պետք է էս անգամ խա՞խտել այդ պահքը, գուցե Մեծ Պահքը պետք է դարձնել Մեծ Պայքար, որ իրոք, գա Հարությունը։
Եւ թող Աստված լինի դատավոր»։
